Նորություններ

Մեծամորում հայտնաբերվել է դամբարան

Մեծամորում հայտնաբերվել է դամբարան

02.03.2023

Հայաստանում, Մեծամոր հնագույն քաղաք-ամրոցում հայտնաբերվել է դամբարան, որը վերագրվում է Եգիպտոսում Ռամզես II-ի կառավարման ժամանակներին եւ թվագրվում է մ.թ.ա. 1300-1200 թվականներով:

Նախնական գնահատականով՝ տղամարդը եւ կինը մահացել են 30-40 տարեկանում։ Հավանաբար, նրանք ամուսիններ են եղել։ Մնացորդները լավ են պահպանվել։

Հնագետ Քշիշտոֆ Յակուբյակը հայտնաբերված դամբարանը հազվագյուտ է համարել. այն թալանված չէ եւ հարուստ կահավորում ունի։ Գիտնականներն այնտեղ հայտնաբերել են հարյուրից ավելի հուլունքներ եւ ոսկե օղեր, դրանց մի մասը նման է կելտական խաչերի։ Դամբարանում կան նաեւ սերդոլիկից պատրաստված տասնյակ մանյակներ, մոտ տասներկու խեցե անոթներ եւ հախճապակե տափաշշեր։

Գիտնականները չգիտեն, թե ինչ ժողովուրդ է ապրել Մեծամորում երկրորդ հազարամյակի երկրորդ կեսին. չեն պահպանվել տեքստեր, եւ դա դժվարացնում է նրա նույնականացումը։ Բայց բնակավայրը եղել է մեծ, դրան համարժեք բնակավայր երկրորդ հազարամյակի վերջին տարածաշրջանում չի եղել։

Comments are closed.