Նորություններ
Մարտի 3-ը գրողների միջազգային օրն է
03.03.2023
Այսօր գրողների միջազգային օրն է: Այն նշվում է ՊԵՆ ակումբի կողմից 1986թ. մարտի 3-ից ։ Ակումբի անվանումը առաջին տառերից է առաջացել` (Poets, Essayists and Novelists) բանաստեղծներ, էսսեիստներ, վիպասաններ, չնայած իրականում այն ներառում է գրական բոլոր ժանրերով զբաղվողներին, նաև` լրագրողներին ու պատմաբաններին:
Միջազգային Պեն ակումբը գրողների համաշխարհային ասոցացիա է, որն հիմնադրեց անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթը 1921թ. Լոնդոնում: Ակումբի առաջին նախագահ նշանակվեց Ջոն Գոլսուորսին: Առաջին անդամներից էին Բեռնարդ Շոուն, Ջոզեֆ Քոնրադը և այլք:
Նպատակն է աշխարհի բոլոր մասերում գտնվող գրողների միջև բարեկամություն հաստատել և ինտելեկտուալ փոխօգնությամբ հանդես գալ: Ստեղծել համաշխարհային գրողների ասոցացիա` ընդգծելու գրականության կենտրոնական դերը համաշխարհային մշակույթի մեջ: . Պաշտպանել գրականությունը ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող սպառնալիքներից, պայքարել ազատ խոսքի համար:
Պաշտոնապես ՊԵՆ ակումբը համարվում է համաշխարհային գրողների միություն: Նախկինում Պեն ակումբի նախագահներ են եղել Ալբերտո Մորավիան, Հենրիխ Բյոլը, Արթուր Միլլերը, Մարիո Վարգաս Լյոսան, Իրժի Գրուշը: Այժմ Պեն ակումբի նախագահն է Ջոն Ռոլսթըն Սոլը:















