Նորություններ

Երբ կանայք են ստեղծագործում…

Երբ կանայք են ստեղծագործում…

09.03.2023

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ճեմասրահում բացվեց ինքնատիպ ցուցադրություն․ իրենց ձեռագրով, վարպետությամբ, քնարականությամբ, գեղարվեստական ճաշակով ու ամենաբարդ տեխնիկաներով առանձնացող գործերի հեղինակները կանայք են։

Կանանց միամսյակին նվիրված բուհի կին արվեստագետների ցուցադրությանը ներկայացված էր 16 ստեղծագործողի 23 աշխատանք։

Այն եզակի ցուցադրություն է, որն առաջին անգամ մեկ հարկի ներքո մեկտեղել է կին մանկավարժ-արվեստագետների, այդ թվում՝ Հենակետային ավագ դպրոց վարժարանի ուսուցիչների, որոնք դժվար ժամանակներում ստեղծագործում են և արվեստի եզակի գործեր ստեղծում։

Խեցեգործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, բատիկ, գոբելեն, կարպետ, գեղանկար․ ներկայացված աշխատանքերը բազմաժանր են։ Ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 21-ը։

Comments are closed.