Նորություններ
Կիլիկիայի պատմությունն ու մշակույթը՝ զարդերում
10.03.2023
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է զարդագործ, նկարիչ, քանդակագործ Արմեն Վարդապետյանի «Կիլիկիա» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված է ավելի քան հիսուն աշխատանք՝ արծաթյա զարդեր, քանդակներ, գծանկարներ, որոնց կարող եք ծանոթանալ՝ մարտի 7-ից ապրիլի 7-ը։
Արմեն Վարդապետյանը հավաքածուն ստեղծել է՝ ոգեշնչվելով կիլիկյան դպրոցի մանրանկարիչներ Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի աշխատանքներից: Ներկայացված «Կիլիկիա» հավաքածուն պատմական Կիլիկիայի վերարտադրումը չէ, այլ զարդագործ-նկարչի՝ որպես արվեստագետի պատկերացումն է Կիլիկիայի մասին:
«Կիլիկիա» հավաքածուի վրա զարդագործն աշխատել է ավելի քան 15 տարի։ Այն ներկայացվել է «Նարեկացի» արվեստի միությունում, իսկ ապրիլի 7-ից այն կներկայացվի Վանաձորում:















