Նորություններ
«Փոքրիկ իշխանից»՝ «Փոքրիկ արքայադուստր»
10.03.2023
Իսրայելում հրատարակվել է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի հանրահայտ «Փոքրիկ իշխանը» պատմվածքի նոր տարբերակը։ Դրանում գլխավորը հերոսը՝ Փոքրիկ իշխանը, դարձել է արքայադուստր։
Իշխանին արքայադուստր դարձնելու որոշումն ընդունվել է հանուն գենդերային հավասարության, նոր տարբերակը ստացել է «Փոքրիկ արքայադուստր» անվանումը։ Գիրքը հրատարակվել է իսրայելական «Շտեյմացկի» գրախանութների մեծ ցանցի նախագծի շրջանակում։
2017 թվականին «Փոքրիկ Իշխանը» դարձել է ամենաշատ թարգմանված գիրքն Աստվածաշնչից և Ղուրանից հետո։ 1943 թվականին հրատարակված հեքիաթն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 200 միլիոն օրինակով։















