Նորություններ
Հայտնի են 95-րդ «Օսկար»-ի մրցանակակիրները
13.03.2023
Լոս Անջելեսում ավարտվել է Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունը։ Տարվա ֆիլմը «Ամեն ինչ միանգամից ամենուր է» ժապավենն է։
Այն հավաքել է ընդհանուր առմամբ յոթ մրցանակ, այդ թվում՝ ռեժիսորի, սցենարի, կանացի դերի համար (Միշել Յեո)։ Յեոն նաև դարձել է ասիական ծագումով առաջին դերասանուհին, որը մրցանակ է ստանում այս անվանակարգում։
Չորս մրցանակ է ստացել Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի կինոադապտացիան: Բրենդան Ֆրեյզերը արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին «Կետը» ֆիլմի համար, որը նաև Օսկար է ստացել դիմահարդարման համար։ «Ավատար. ջրի ճանապարհը», «Թոփ Գան. Մավերիկը», «Պինոքիո Գիլերմո դել Տորոն» և «Նավալնին» ստացել են մեկական «Օսկար»:
Մրցանակակիրների ցանկը ներկայացնում ենք ստորև.
• Լավագույն ֆիլմ՝ «Ամեն ինչ միանգամից ամենուր է»
• Լավագույն ռեժիսոր՝ Դանիել Կվան, Դանիել Շեյներտ — «Ամեն ինչ միանգամից ամենուր է»
• Լավագույն դերասան՝ Բրենդան Ֆրեյզեր — «Կետը»
• Լավագույն դերասանուհի՝ Միշել Յո — «Ամեն ինչ միանգամից ամենուր է»
• Լավագույն օրիգինալ սցենար՝ Դանիել Կվան, Դանիել Շեյներտ — «Ամեն ինչ միանգամից ամենուր է»
• Լավագույն ադապտացված սցենար՝ Սառա Պոլլի — Կանայք խոսում են
• Լավագույն միջազգային ֆիլմ՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա» — Գերմանիա
• Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Պինոքիո Գիլերմո դել Տորո»
• Լավագույն օրիգինալ երաժշտություն` Ֆոլկեր Բերտելման — «Ամեն ինչ միանգամից ամենուր է»
• Լավագույն օպերատորական աշխատանք` Ջեյմս Ֆրենդ — «Արևմտյան ճակատում նորություն չկա»
• Լավագույն մոնտաժ` «Ամեն ինչ ամենուր է և միանգամից»
• Կոստյումների լավագույն ձևավորում` Black Panther: Wakanda Forever
• Լավագույն գեղարվեստական ուղղություն` «Արևմտյան ճակատում նորություն չկա»
• Լավագույն տեսողական էֆեկտներ` «Ավատար. Ջրի ճանապարհը»
• Լավագույն վավերագրական ֆիլմ` «Նավալնի»
• Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ` «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին»
• Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` «Իռլանդական հրաժեշտ»















