Նորություններ
Լիտվայի համալսարաններում ուսանելու հնարավորություն
21.03.2023
Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով:
«Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (, էլ․ հասցե՝ master.scholarships@smpf.lt)։
«Short-term studies (1-ից 2 կիսամյակ)» ծրագրի շրջանակում ուսանողներին նախատեսվում է տրամադրել 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ բակալավրիատում ու մագիստրատուրայում կարճաժամկետ ուսումնառության համար և 980 եվրո՝ դոկտորանտուրայում կարճաժամկետ ուսումնառության համար, ինչպես նաև ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (, էլ․ հասցե՝ state.scholarships@smpf.lt)։
«Lithuanian short-term studies (1-ից 2 կիսամյակ)» նախագծով ուսանողներին տրամադրվում է 735 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (, էլ․ հասցե՝ state.scholarships@smpf.lt)։
Նախագծերի համակարգողն է «Higher Education Programmes Unit»-ի ծրագրերի ղեկավար Էգլ Ֆիշերիտեն (հեռ․՝ +370 658 69443, էլ․ հասցե՝ egle.fiseraite@smpf.lt):
Հավելենք, որ Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը (Education Exchanges Support Foundation, https://www.smpf.lt/en/about-us/about-us/) կրթության և մասնագիտական վերապատրաստման ոլորտներում Եվրահանձնաժողովի և Լիտվայի կառավարության ֆինանսավորմամբ գործող, «Erasmus+» և «Lifelong Learning» ծրագրերի կառավարչության կողմից վստահված ազգային գործակալություն է, որը գործում է 2007 թվականից։
Տեղեկատվությունը՝ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքի