Նորություններ
Մարտի 21-ը՝ Պոեզիայի համաշխարհային օր
21.03.2023
Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է: Այն հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999 թվականին։
Հայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։ Դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ















