Նորություններ

Շնորհավոր Ապրիլի 7

Շնորհավոր Ապրիլի 7

07.04.2023

Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության տոնն է․ այս օրն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, ի դեմս պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների՝ ապագա մայրերի, շնորհավորում է բոլորին տոնի առթիվ։ Սա յուրատեսակ և հրաշալի առիթ է սիրո, երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու բոլորիդ՝ նվիրումի, հոգատարության և խոհեմության համար։

Մանկավարժական համալսարանում մշտապես գերակշռել են ուսանողուհիները՝ ապագա մայրերը, որոնք մեկ դարից ավելի որպես ուսուցիչներ լույս ու գիտելիք են տարածել․ դա հավասարազոր է մայրական այն օրհնությանը, ինչի շնորհիվ սաներն իրենց քայլերն են արել դեպի նոր կյանք։

Սիրելի մայրեր, քույրեր, Դուք սիրո և նվիրումի, բարության և համբերատարության եզակի օրինակ եք։ Մաղթում ենք անհոգություն, երջանիկ և բերկրալի կյանք։ Թող Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը ավետի խաղաղության, միասնության, վաղվա լուսավոր օրվա ամենասպասված լուրի մասին։

Comments are closed.