Նորություններ
Հնդկաստանում հազվագյուտ մատրյոշկա-ալմաստ են հայտնաբերել
18.04.2023
Ալմաստների արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերություններից մեկը Հուջարաթի նահանգում հայտնաբերել է ալմաստ, որի ներսում ազատ շարժվում է ևս մեկ ալմաստ։ «Ալմաստ`ալմաստի ներսում»-ը ամենահազվագյուտ գտածոներից է։
Այն գտել են 2022 թ. հոկտեմբերին։ «Տրոփող սիրտ» անվանումը ստացած ալմաստի քաշը կազմում է 0,329 կարատ (0,0658 գրամ)։ Այս գտածոն համարվում է ամենահազվագյուտներից մեկը: Ըստ հեռուստաալիքի՝ նման մի գտածո էլ Ռուսաստանում մի քանի տարի առաջ հայտնաբերված «Մատրյոշկա» ալմաստն է:
2019 թ.-ին «Ալռոսա» ալմաստ արդյունահանող ընկերությունը Նյուրբայի հանքահարստացուցիչ կոմբինատում արտասովոր ալմաստ էր արդյունահանել, որի ներսում ազատորեն շարժվում է ևս մեկ ալմաստ: Իր առանձնահատկության շնորհիվ քարը հիշեցնում է ավանդական ռուսական մատրյոշկա։ Գտածոն ուսումնասիրող մասնագետների խոսքով՝ սա ալմաստի համաշխարհային արդյունահանման պատմության մեջ առաջին նման գտածոն էր դարձել։















