Նորություններ

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

17.04.2023

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Այսպիսով, Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող առաջնությունում:

Պոկում վարժությունում Սահակյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 140, ապա 145 կգ կշռող ծանրաձողերը: Երրորդ մոտեցումը, որի համար Սահակյանը 147 էր պատվիրել և կարող էր ռեկորդ սահմանել, հայ ծանրորդը չի կարողացել հաջող կատարել: Հրում վարժությունում Սահակյանը երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահել է 170 և 175 կշռող ծանրաձողերն ու անհասանելի դարձել մրցակիցների համար: Երրորդ մոտեցումից Գոռը հրաժարվել է:

Ապրիլի 18-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա միայն Անուշ Արշակյանը՝ հանդես գալով կանանց B ենթախմբի 64 կգ քաշայինների կարգում: Մրցումների մեկնարկը 11:30-ին է:

Comments are closed.