Նորություններ

Բրյունետը՝ «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված կին արտիստ

Բրյունետը՝ «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված կին արտիստ

20.04.2023

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է այս տարի անցկացվող մրցույթի ամենասիրված կին արտիստը:

Բրյունետի օգտին քվեարկել է հարցվածների 25,98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ 13,5 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան է: Նրա օգտին քվերակել է հարցման մասնակիցների 8,48 տոկոսը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։

Comments are closed.