Նորություններ

Հեղինակային ստեղծագործությունների ցերեկույթ ՀՊՄՀ-ում

Հեղինակային ստեղծագործությունների ցերեկույթ ՀՊՄՀ-ում

21.04.2023

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում կայացավ բուհի շրջանավարտ Ազատ Ասլանյանի հեղինակային ստեղծագործությունների ցերեկույթը:

Հնչեցին «Ձոն Արցախին», «Իմպրովիզացիա», «Ձոն Օշականին», «Ընկերոջս հիշատակին», «Զարթոնք» և այլ ստեղծագործություններ, բանաստեղծություններ՝ նվիրված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։

Կատարումներով հանդես եկան բուհի ուսանողները․ մասնակցում էին Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության ամբիոնի Ազգային նվագարանների նվագախումբը, «Լուսէ» համույթը։
Ի դեպ, համույթի գեղարվեստական ղեկավարը ևս Ազատ Ասլանյանն է, որն ուսանողական ընկերների հետ է հիմնել այն։

Երաժշտությունը երիտասարդ երաժշտի տարերքն է․ բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից շատերն այսօր հնչում են Երևանի և մի շարք մարզերի երաժշտական դպրոցներում։

2021թվականին ավարտել է «Գործիքային-կատարողականություն» բաժինը, ուսանել դոցենտներ Սարգիս Գայիջյանին և Վազգեն Մինասյանին։

«Նա անընդհատ որոնումների մեջ է, ունի զարմանալի երևակայություն, թափանցում է երաժշտության էության մեջ, անհուն սիրով է կատարում իր ստեղծագործությունները»,-երաժիշտ-ընկերներն այսպես են բնութագրում Ազատ Ասլանյանին։

Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանն էլ նկատում է՝ լավագույն ուսանողներից էր, հայրենասիրության ուղեցույց, որի արվեստը պետք է բարձր գնահատել։
Արա Գևորգյանը դասախոսական կազմի անունից Ազատ Ասլանյանին շնորհեց պատվոգիր՝ ընդգծելով՝ պատրաստ են աջակցել մյուս տաղանդավոր ուսանողներին ևս՝ հարթելու իրենց ստեղծագործական ուղին։

Ազատ Ասլանյանը շնորհայալություն հայտնեց հարազատ բուհին՝ իրեն ստեղծագործելու բացառիկ հնարավորություն ընձեռելու և արվեստը հանրայնացնելու համար։

Comments are closed.