Նորություններ
Ֆրեդի Մերկուրիի 1500 անձնական իրերի հավաքածուն աճուրդի կհանվի Լոնդոնում
25.04.2023
Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի անձնական իրերն աճուրդով կվաճառվեն Մեծ Բրիտանիայում: Աճուրդային տունը կվաճառի մոտ 1500 իր:
Աճուրդի հանվող իրերի շարքում են երաժշտի բեմական կոստյումները, երգերի ձեռագիր բառերը, կտավները և տարբեր ճամփորդությունների ընթացքում հավաքված գեղեցիկ առարկաներ:
Աճուրդի հանվող իրեր շարքում է նաև սուրբ Էդվարդի թագի կրկնօրինակը և կարմիր թավշից ու արհեստական մորթուց պատրաստված թիկնոցը, որը երգիչը հագել էր 1986 թ.-ին Բրիտանիայի «God Save the Queen» օրհներգի ռոք մշակման կատարման ժամանակ: Երաժշտի համար սա վերջին կենդանի կատարումն էր խմբի հետ:















