Նորություններ
Կհրատարակվի Գարսիա Մարկեսի
28.04.2023
2024 թվականի գարնանը Իսպանիայում լույս կտեսնի Գաբրիել Գարսիա Մարկեսի նախկինում չհրատարակված վեպը՝ «Կտեսնվենք օգոստոսին»։
Գրքի տպագրության ժամանակը պատահական չէ, այն համընկնում է հեղինակի մահվան տասներորդ տարելիցին։ Ակնկալվում է, որ գիրքն ավելի ուշ կթարգմանվի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն:
2014 թվականին գրողի մահից հետո իսպանական La Vanguardia թերթում հրապարակվել է Մարկեսի անհայտ վեպից մի հատված։ Նախկինում նրա բոլոր ձեռագրերը նվիրաբերվել են Հարրի Ռանսոմ կենտրոնին:















