Նորություններ
Այսօր Պարի միջազգային օրն է
29.04.2023
Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, որը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Նա հայտնի է որպես բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»:
Ամեն տարի այս օրը պարող աշխարհը՝ օպերայի և բալետի թատրոնները, ժամանակակից պարային խմբերը և այս ոլորտի այլ պրոֆեսիոնալներ նշում են իրենց մասնագիտական տոնը:
Պարի միջազգային օրվա առթիվ ապրիլի 29-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվել է տոնական հանդիսություն՝ տարբեր պարային խմբերի, պետական անսամբլների մասնակցությամբ։















