Նորություններ
Այսօր Մամուլի ազատության օրն է
03.05.2023
1993թ-ին ՄԱԿ-ը մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի այդ օրը նշվում է ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրը:
Աշխարհում վեց մարդուց ընդամենը մեկն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրում։ Հայաստանը դասվել է մամուլի առումով ոչ ազատ երկրների շարքին (146-րդ) և Կամերունի, Մարոկկոյի, Քաթարի հետ միասին, որոնք 147-150-րդ տեղերում են, ունի նույն ցուցանիշը:
Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը:















