Նորություններ
Մեկնարկել է HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը
05.05.2023
Մայիսի 4-ին ազդարարվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը: 4 օր շարունակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը տարբեր թանգարանների բակերում հնարավորություն կունենան վայելելու ջազային մեղեդիրները:
Ջազը կհնչի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների, Ասլամազյաններ քույրերի պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի, նույն Ձիթողցոնց տուն-թանգարանի բակերում:















