Նորություններ
Հայաստանում անցկացվում է Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը
08.05.2023
Մայիսի 8-14-ը Երևանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը: Կլինեն համերգներ, կցուցադրվի ներկայացում, ինչպես նաև արտերկրից Հայաստան ժամանած արտիստները կանցկացնեն վարպետության դասեր։
Փառատոնը «Ձգողականություն» համերգով կմեկնարկի այսօր՝ մայիսի 8-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում:
Երեկոյին ելույթ կունենան պարողներ Ֆաննի Արան (ԱՄՆ-Ֆրանսիա, Իսպանիա), Քրիստիան Պերեսը (Իսպանիա), Օլգա Պշենիցինան (Ռուսաստան), Օքսանա Սերիկը (Ռուսաստան), Ջուլիա Պլամսը (Ռուսաստան), կիթառահար Խոսե Ռոմերո Դիասը (Իսպանիա), վոկալ ֆլամենկո Մելքիոր Կամպոսը (Ֆրանսիա), «Զարթոնք» պարային համույթը, Մանուչարյան տրիոն, Արսեն Պետրոսյան քառյակը։Մայիսի 9-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում կներկայացվի «Հոգի» ֆլամենկո ներկայացումը։
Ներկայացման շրջանակում թատրոնի բեմում Ռուսաստանի, Հայաստանի և Իսպանիայի արտիստները կստեղծեն մեկ կտավ, որը բաղկացած է տարբեր դարաշրջանների և ոճերի երաժշտությունից, ֆլամենկո պարերից և տեսահոլովակներից, մասնակցությամբ՝ Հայաստանի Կամերատա նվագախմբի, կոնցերտմայստեր՝ Աստղիկ Վարդանյան, վոկալ ֆլամենկո՝ Մելքիոր Կամպոսի (Ֆրանսիա), Ֆլամենկո պարային թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Եկատերինա Ցվետկովա)։ Խորեոգրաֆիա՝ Եկատերինա Ցվետկովա, Խավիեր Լատորե։ Երաժշտությունը՝ Անտոնիո Վիվալդի, Աստոր Պիացոլլա, իսպանական ժողովրդական երաժշտություն։















