Նորություններ
«Եվրատեսիլ»-ում Բրյունետի ելույթն այսօր է
11.05.2023
Այսօր կկայանա «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որը տեղի կունենա մայիսի 11-ին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):
Հայաստանյան ներկայացուցիչ Բրյունետը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո։
Մրցույթն ուղիղ կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ: Բրյունետի օգտին երևէ երկրում քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել այդ երկրում առանձնացված կարճ համարին:
Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից՝ Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի օգնությամբ:
Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:















