Նորություններ

Բրյունետը՝ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում է

Բրյունետը՝ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում է

12.05.2023

Երգչուհի Բրյունետը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթահարեց մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 13-ին: Բրյունետը ելույթ կունենա 17 համարի ներքո։

Քվեարկել կարող էին միայն երկրորդ կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից՝ Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր էր նաև աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի օգնությամբ:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէր: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում էր 1004 կարճ համարը:

Եզրափակիչ փուլ անցան նաև Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան, Սլովենիան:

 

Comments are closed.