Նորություններ
Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է
15.05.2023
Ամեն տարի մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը 1993-ին հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով։
Օրվա նպատակն է տարբեր երկրների հասարակությունների ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա:
Երբ խաթարվում են մեկ ընտանիքի հիմնարար իրավունքները, սպառնալիքի տակ է հայտնվում ամբողջ մարդկության ընտանիքի միասնականությունը, որի անդամներն են նրանք:
Լինելով հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը, ինչպես նաև մարդու սոցիալականացման առաջին աստիճանը՝ ընտանիքը զարգանում և փոփոխվում է շրջակա աշխարհի հետ միասին՝ յուրովի արձագանքելով ժամանակի պահանջներին, պատասխանելով հասարակական պահանջմունքներին և ինքնուրույն ձևավորելով դրանք:
Խաղաղություն և բարօրություն բոլոր ընտանիքներին։















