Նորություններ
Հայ-ամերիկյան թանգարանը կլինի Լոս Անջելեսի այցեքարտը
22.05.2023
Հայ-ամերիկյան թանգարանն ու մշակութային կենտրոնն իր դռները կբացի 2025 թվականին։
Թանգարանը, որը հիմնադրվել է 2021 թվականին, իր դռները պետք է բացի 2025 թվականին։ Նրա ծրագրողները հույս ունեն, որ այն կդառնա Լոս Անջելեսի շրջանի տեսարժան վայր, որտեղ կպահպանվի հայկական սփյուռքի եւ այլ տեղական համայնքների կենդանի պատմությունը, ովքեր ցանկանում են ներկայացնել եւ կիսել իրենց մշակույթը:
Ծրագրի զարգացման համար օգտակար է ստանալ տեղական ձեռներեցների աջակցությունը, որոնք կարող են ազդեցություն ունենալ։
Շինարարության 35 միլիոն դոլար բյուջեից 19,6 միլիոն դոլարը ստացվել է պետական ֆինանսավորումից՝ նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի, ասամբլեայի անդամ Լաուրա Ֆրիդմանի, ինչպես նաեւ Ադրին Նազարյանի ջանքերով: Լոս Անջելեսի շրջանի կառավարությունը տրամադրել է 1 միլիոն դոլար, իսկ կոնգրեսական Ադամ Շիֆը ստացել է 950,000 դոլար դաշնային ֆինանսավորում: Մնացածը ստացվել է դրամահավաքից եւ նվիրատվություններից։
Ավարտվել է թանգարանի կառուցման առաջին փուլը, որն, ըստ էության, լինելու է ստորգետնյա հատվածը։ Աշխատանքն այժմ կտեղափոխվի վերեւ, որտեղ կկառուցվի երկու հարկ եւ 50820 քառակուսի ֆուտ թանգարանային տարածք: Գլխավոր կապալառուն PNG Builders of Irwindale-ն է, իսկ գլխավոր ճարտարապետը՝ Գլենդելի Alajajian Marcoosi Architects-ն է։Կառույցը կներառի մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունների տարածքներ, ինչպես նաեւ՝ արխիվային կենտրոն, լսարան եւ ցուցադրական խոհանոց։ Թեև Հայաստանի եւ հայերի մասին ուսուցողական եւ լրատվական նյութերի մեծ մասը կապված է Հայոց ցեղասպանության հետ, թանգարանը խոստանում է ներկայացնել ամբողջական պատկերը. առաջին ժողովուրդը, որն ընդունել է քրիստոնեությունը, նրա մասնակցությունը Մետաքսի ճանապարհին եւ խաչակրաց արշավանքներին, եւ թե ինչպես է Սփյուռքը ինտեգրվել իր նոր համայնքներին:
Տեղի հայ ընտանիքների համար թանգարանային ցուցանմուշները պարտադիր չէ, որ նոր կամ արտասովոր բան լինեն: Դա ավելի շուտ միջոց կլինի մյուսների համար՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանը։















