Նորություններ

Այսօր է կայացել Եվրատեսիլյան առաջին մրցույթը

Այսօր է կայացել Եվրատեսիլյան առաջին մրցույթը

24.05.2023

1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում (Շվեյցարիա)` Տեատրո Կուրսաալ դահլիճում կայացավ առաջին մրցույթը Եվրատեսիլի պատմության մեջ:

Առաջին մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան իր «Refrain» երգով։

Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության կազմում գտնվող երկրների միջև։ Յուրաքանչյուր երկիր ուղարկում է երգ, որը կենդանի հնչողությամբ պետք է կատարվի ուղիղ եթերում հեռուստատեսությամբ և ռադիոյով, այնուհետև տեղի է ունենում քվեարկություն, և որոշվում է հաղթող երգը։

Ըստ վերջին տարիների տվյալների ունենում է 100 միլիոնից ավել հեռուստադիտող Եվրոպայում և ընդհանուր 600 միլլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում։ Եվրատեսիլը հեռարձակվում է նաև Եվրոպայից դուրս գտնվող երկրներում, ինչպիսիք են՝ Արգենտինա, Ավստրալիա,Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Կոլումբիա, Եգիպտոս, Հնդկաստան, Ճապոնիա, Հորդանան, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա, Թայվան, Թայլանդ, Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ և Վենեսուելա, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրները չեն մասնակցում մրցույթին։ 2000 թվականից սկած մրցույթը հեռարձակվում է նաև ինտերնետում և 2006 թվականին ունեցել է 74,000 օնլայն դիտող 140 երկրներից։

Եվրատեսիլը ազդել է մի շարք հայտնի արտիստների կարիերայի վրա, ինչպիսիք են Սելին Դիոն,Լարա Ֆաբիան, ԱԲԲԱ, Խուլիո Իգլեսիաս, Դոմենիկո Մոդուգնո և այլք, ովքեր տարիներ առաջ մասնակցել են մրցույթին։

Comments are closed.