Նորություններ

«18 — 60» խորագրով ցուցադրություն Մկարիչների միությունում

«18 — 60» խորագրով ցուցադրություն Մկարիչների միությունում

23.05.2023

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց  Կերպարվեստի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր, գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյան՝«18 — 60» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Գեղանկարիչն այս ցուցահանդեսը երազանքի իրականացում է համարում, քանի որ դեռ վաղ տարիքում Միության շենք մտնելիս երազում էր սեփական ցուցադրությունը բացելու մասին․ նրա երազանքն իրականացավ ծննդյան 60-ամյակի օրերին։

Ցուցադրության ներկայացված է նկարչի վաղ, միջին շրջանների և ներկայիս ստեղծագործությունները՝ բնանկար, դիմանկար և այլն․ այն, ինչ Արթուր Մարտիրոսյանը վրձնել է 18 տարեկանից սկսած։

«18-60» խորագրով ցուցադրությանը ներկա էին նկարչի գործընկերները, արվեստագետներ, ուսանողներ, արվեստասեր հանրություն, որոնց համար Արթար Մարտիրոսյան նկարիչը վաղուց հայտնի անուն է՝ իր վարպետությամբ, հայրենի բնաշխարհը տեսնելու, զգալու՝ միայն իրեն բնորոշ հմտությամբ։

«18-60» խորագրով ցուցադրությունը Նկարիչների մությունում բաց կլինի մինչև մայիսի 27-ը ներառյալ։

Comments are closed.