Նորություններ
Հայտնի են գրական մրցույթում հաղթող ճանաչված մրցանակակիրները
29.05.2023
Մայիսի 27-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Տարվա գլխավոր գրական իրադարձության ամփոփման ընթացքում ազդարարվել է գրական մրցանակաբաշխության՝ «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա», «Արձակ» անվանակարգերում հաղթող ճանաչված մրցանակակիրների անունները:
Գրքի երևանյան միջազգային վեցերոդ փառատոնի գրական մրցույթում ժյուրիի անանուն, փակ քվեարկությամբ հաղթող ճանաչված մրցանակակիրներն են՝
«Դրամատուրգիա» անվանակարգում՝ Սամվել Կոսյանը,
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Ալիս Հովհաննիսյանը,
«Պոեզիա» անվանակարգում՝ Գևորգ Թումանյանը,
«Արձակ» անվանակարգում՝ Նորայր Սարգսյանը և Գևորգ Տեր-Գաբրիելյանը,
Հատուկ մրցանակին արժանացել է Արմեն Զախարյանը։
Հիշեցնենք, որ Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնն անցացվել է մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնին մասնակցում էր շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, ավելի քան 50 գրողներ, քննադատներ, թարգմանիչներ:
Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացրել են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն» կրթամշակութային ՀԿ-ն՝ «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր։















