Նորություններ
Վաճառվում է Queen ռոք խմբի ամբողջական երաժշտական կատալոգը
31.05.2023
Universal Music Group-ը առաջիկայում կգնի հանրահայտ Queen ռոք խմբի ամբողջական երաժշտական կատալոգը 1 մլրդ դոլարով:
Երաժշտական կատալոգը ներկայումս պատկանում է Disney Music Group-ին:
Գործարքի կնքվելու դեպքում այն կարող է դառնալ երաժշտության պատմության մեջ ամենաթանկարժեքներից մեկը:
Կատալոգը ներառում է Queen-ի 1973-ի դեբյուտային ալբոմից մինչև 1995-ի Made in Heaven ալբոմը:















