Նորություններ
Մրցույթ՝ Հորդանանում մագիստրոսական կրթություն ստանալու համար
02.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (25 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝
- «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»,
- «Ճարտարապետություն և շինարարություն»;
- «Հնագիտություն»,
- «Լեզվաբանություն»,
- «Բժշկություն»,
- «Արաբերեն լեզու»,
- «Իսլամագիտություն»:
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները, ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները մանրամասներին կարող ե ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/16780















