Նորություններ

Այսօր է ծնվել մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը

Այսօր է ծնվել մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը

06.06.2023

Հունիսի 6-ին լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը, որը կնշանավորվի ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում կայանալիք մի շարք իրադարձություններով։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հոբելյանին ընդառաջ հո6նիսի 5-ին հանդես եկավ համերգով՝ ամերիկահայ անվանի դիրիժոր Ջորջ Փահլևանյանի ղեկավարմամբ, իսկ հունիսի 6-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը կղեկավարի Մոսկվայի կոնսերվատորիայի հանրահայտ դահլիճում կայանալիք Արամ Խաչատրյանին նվիրված համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ողջ տարվա ընթացքում հանդես կգա հոբելյանական համերգներով, այդ թվում և արտերկրում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հունիսի 6-ին գալա-համերգով կազդարարի Արամ Խաչատրյան արդեն ավանդական դարձած ամենայա միջազգային մրցույթի բացման մասին, իսկ հոբելյանական համերգաշարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է դեռ այս տարեսկզբից՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից։ Սպասվում են միջազգային գիտաժողով, նոր համերգներ, նոր հանդիպումներ, նկարահանվել են մի քանի ֆիլմեր ճանաչված հեռուստաընկերությունների կողմից՝  «Արտե» ֆրանս-գերմանական ալիք, ռուսական «Կուլտուրա» ալիք, և այլն։ Բացի այդ, Առնո Բաբաջանյան համերգասրահը կամ Պետական ֆիլհարմոնիան բացում է ռադիոալիք՝ «Խաչատրյան», որով ամբողջ ընթացիկ հոբելյանական տարին քսանչորս ժամ հնչելու է Արամ Խաչատրյան, միայն Արամ Խաչատրյան։

Երևանի քաղաքապետարանից  էլ տեղեկանում ենք՝ երեք օր շարունակ՝ հունիսի 6-8-ը, ժամը 20:00-ից, Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները:

Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Հունիսի 6 — «Գայանե»

Հունիսի 7 — «Դիմակահանդես»

Հունիսի 8 — «Սպարտակ»

Մուտքն ազատ է:

Նշենք, որ հունիսի 6-ին, 7- ին և 8- ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ը:

Comments are closed.