Նորություններ
«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով
14.06.2023
Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը:
Փառատոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոններից:
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։















