Նորություններ

Այսօր է ծնվել․․․

Այսօր է ծնվել․․․

16.06.2023

1937 թվականի այս օրն է ծնվել քարի մեծագույն վարպետը՝ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը։

1952-1957 թթ․ սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1957-1963 թթ․՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, իսկ 1963-1975 թթ․՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Երգել է Հայաստանի պետական երգչախմբում։

Քանդակագործի ստեղծագործություններն ամենուր են՝ և Հայաստանի տարբեր քաղաքներում, և աշխարհի բազմաթիվ վայրերում՝

«Անուշ և Սարո» (1973, բազալտ, Երևան, Աջափնյակ)
«Թռչող կռունկներ» (1976, մարմար, Պրիլեպ, Հարավսլավիա, «Մարմար-76» միջազգային մրցույթի 1-ին մրցանակ),
«Դանթե և Վերգիլիոս» (1982, մարմար, Ռավեննա, Դանթեի թանգարան, ոսկե մեդալ),
«Մաշտոց և Կորյուն» (1983, բազալտ, էջմիածին),
«Հյուսող կինը» (1984, մարմար, Թբիլիսի, Անդրկովկասյան կերպարվեստագետների 1-ին բիենալեի Մեծ մրցանակ),
«Մարտիրոս Սարյան» (1985, բրոնզ, Դոնի Ռոստով),
«Մարտիրոս Սարյան» (1986, մարմար, Երևան),
«Արամ Խաչատրյան» (1986, բրոնզ, կիսանդրի, Մարսելի կոնսերվատորիայի դահլիճ, 1989, բրոնզ, Մոսկվա),
«Կռունկներ» (1988, մարմար, Բուենոս Այրես),
«Վահան Թեքեյան» (1990, գրողի անվան դպրոցի մոտ)
«Ավո» («Մոնթե Մելքոնյան», 1994, ք. Մարտունի, ԼՂՀ),
«Լեոնիդ Ենգիբարյան» (1995, բրոնզ, Երևան),
«Ծաղկավաճառ ծերունի» քանդակ (Երևան) (1995, բրոնզ, Երևան),
«Նոյ նահապետ» (2000, մարմար, Երևան),
«Տիգրան Մեծ» (2000, մարմար, Երևան),
«Արգիշտի արքայի արձան» (2002, տուֆ, բազալտ, Երևան),
«Տիգրան Մեծ» (2004, վարդագույն մարմար, գրանիտ, Երևան),
«Հարություն Շմավոնյան» (2005, մարմար, Կալկաթա),
Ժուբրան Խալիլ Ժուբրանի կիսանդրի (2005, վարդագույն մարմար, Երևան)
«Տագնապ», 1915 թ. Հայոց եղեռնին զոհ դարձած 12 հայ մտավորականների խմբակային բազալտե հուշարձան (2011, Էջմիածին)։

Comments are closed.