Նորություններ

Ազգային պատկերասրահում վերաբացվել է Հովհաննես Այվազովսկու գործերի ցուցադրությունը

Ազգային պատկերասրահում վերաբացվել է Հովհաննես Այվազովսկու գործերի ցուցադրությունը

22.06.2023

Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 21-ին վերաբացվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Այն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

Վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:

Ցուցահանդեսը բաղկացած է մի քանի բաժնից. մի բաժնում ներկայացվում են Այվազովսկու արևածագի և արևամուտի տեսարանները, մյուսում՝ փոթորկոտ ծովի տեսարանները:

Comments are closed.