Նորություններ
Մեկնարկում է առաջին «Yerevan Fashion Week»-ը
27.06.2023
Նորաձևության և դիզայնի պալատի նախաձեռնությամբ հուլիսի 1-6-ը Երևանում՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը (Yerevan Fashion Week):
Ավելի քան քսան տաղանդավոր հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները, մասնակիցները հնարավորություն կունենան տեսնելու ավելի քան վաթսուն հայկական բրենդների արտադրանքը մի վայրում, մասնակցելու պանելային քննարկումների և ցուցահանդեսների:















