Նորություններ
Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է
06.07.2023
Համբույրի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հուլիսի 6-ին։ Ոչ պաշտոնական այս տոնը ծագել է Մեծ Բրիտանիայում և տարածվել աշխարհում 2000-ական թվականների սկզբին։
Մեծ Բրիտանիայում՝ հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը։
Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ։ Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։
Որպես Համբույրի համաշխարհային օր նշվում է ևս մեկ օր՝ փետրվարի 13-ը, որը կազմում է Վալենտինի շաբաթվա մաս։















