Նորություններ
Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական գրական մրցույթը
10.07.2023
Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական գրական մրցույթը՝ Armcon2023-ը:
Այս տարվա նախաձեռնությունը առանձնահատուկ է՝ այն նվիրված է հայկական դիցաշխարհին:
Մրցույթին մասնակցելու համար ծանոթացեք կանոններին https://www.armcon.am/ կայքում և ուղարկեք Ձեր աշխատանքները՝ armconcontest@gmail.com հասցեին, հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:
Լավագույն աշխատանքները կտպագրվեն «Բուկինիստ» գրախանութի աջակցությամբ՝ ժողովածուի տեսքով։















