Նորություններ
Մեկնարկել է կինոտոնը՝ «Ոսկե ծիրան» փառատոնը
10.07.2023
Երևանը կվերածվի կինոտոնի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնով, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։
«Ոսկե ծիրան» փառատոնն արդեն 20 տարեկան է։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնում առանձնահատուկ անդրադարձ է արվելու այս երկու հոբելյաններին։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, իսկ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր հեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինդիտողներին։
Հուլիսի 10-ին փառատոնի ծրագրում՝
*Ժամը 12:00՝ Պանելային Քննարկում՝ FILMULIERS Ջեսիքա Վուդուորթի, Իննա Սահակյանի և Կարմեն Գրեյի մասնակցությամբ
Կինոյի Տուն՝ Փոքր Դահլիճ (Հ․ Մալյանի թատրոն)
*Ժամը 15:00՝ Հանդիպում՝ Տակեշի Կիտանո
Կինոյի Տուն՝ Մեծ դահլիճ
*Ժամը 17:00՝ Իսրայելական ծրագրի բացում․ «Վալերիան Ամուսնանում է» ֆիլմի Երևանյան պրեմիերա, ռեժ․՝ Միխալ Վինիկ
Կինոյի Տուն՝ Մեծ դահլիճ
*Ժամը 17:00՝ «Ռոզետա» ֆիլմի Երևանյան պրեմիերա, ռեժ․՝ Ժան-Պիեռ Դարդեն և Լյուկ Դարդեն
Մոսկվա կինոթատրոն, Կարմիր դահլիճ
*Ժամը 17:00՝ Բացում՝ RAMBALKOSHE at GAIFF exhibition and space
Կինոյի Տուն
*Ժամը 19:00՝ Տարածաշրջանային մրցույթի բացում․ «Լանդշաֆտ» ֆիլմի Երևանյան պրեմիերա, ռեժ․՝ Դանիել Քյոթեր
Մոսկվա կինոթատրոն, Կարմիր դահլիճ
*Ժամը 19:00՝ «Թափված տերևներ» ֆիլմի Երևանյան պրեմիերա, ռեժ․՝ Ակի Կաուրիսմյակի
Կինոյի Տուն՝ Մեծ դահլիճ
*Ժամը 20:30՝ Պորտուգալական ծրագրի բացում
Կինոյի Տուն՝ Փոքր Դահլիճ (Հ․ Մալյանի թատրոն)
*Ժամը 21:00՝ «Վիզը» ֆիլմի Երևանյան պրեմիերա և Տակեշի Կիտանոյի հետ հանդիպում
Կինոյի Տուն՝ Մեծ դահլիճ
*Ժամը 22:00՝ Ծուռ Ծիրան․ «Վթար» ֆիլմի Երևանյան պրեմիերա, ռեժ․՝ Դեյվիդ Քրոնենբերգ
Կինո Մոսկվա՝ Կապույտ դահլիճ















