Նորություններ
Մաշա Մնջոյանը՝ «Սլավյանսկի բազար 2023» Գրան Պրի մրցանակակիր
17.07.2023
Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում hուլիսի 14-16-ը կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը։ Մրցութային երկու օրերին նա իր կատարողականությամբ ու բեմական կեցվածքով փայլել է հեղինակավոր մրցույթի բեմում։
Մրցութային առաջին օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգն՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարել է Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունն՝ արժանանալով 69 միավորի:
Մաշան մրցութային երկու օրերին վաստակել է 135 միավոր և դարձել հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողն ու արժանանացել Գրան Պրի մրցանակի: Հայաստանն առաջին անգամ է հաղթող ճանաչվել «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։















