Նորություններ
«ՖեստիՎառ»-ը Վանաձորում
21.07.2023
«ՖեստիՎառ» երաժշտական փառատոնը կհյուրընկալվի Վանաձորում, Գավառում և Սիսիանում: Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տեղական արտադրանքը, այցելել քաղաքների թաքնված ու հայտնի անկյունները և վայելել համերգային ծրագիրը։
Առաջին կանգառը Վանաձորում է: Հուլիսի 22-ին քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Լոռու մարզի հայտնի կատարողները և խմբերը, իսկ երեկոյան ժամը 20:00-ին Հայքի հրապարակում կմեկնարկի մեծ համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:















