Նորություններ

«Զարկ-ֆեստ» փառատոնն անցկացվեց Արագածոտնում

«Զարկ-ֆեստ» փառատոնն անցկացվեց Արագածոտնում

26.07.2023

Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոցը օրերս հյուրընկալել էր ազգային պարին նվիրված «Զարկ-ֆեստ» փառատոնը, որի ընթացքում տեղացիներին և Հայաստան այցելած հյուրերին համերգային ծրագրով ու տեսանյութերով ներկայացվեց հայ ժողովրդի պարը:

Փառատոնին ելույթ ունեցան Ալթունյան պետական անսամբլը, Ակունք, Կարին, Սասնա ծռեր ազգագրական խմբերը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը, Ռուբեն Սասունցին և այլք: Էկրանին տեսաշարերի տեսքով անդրադարձ արվեց մարզի կենցաղին, եկեղեցիներին ու անհատականություններին, մարզի բնակիչների ծագումնաբանությանն ու բանահյուսությանը:

Դաշտադեմի ամրոցը պատմամշակութային ժառանգության հրաշագեղ միջնաբերդ-դղյակ է։

Comments are closed.