Նորություններ

Պարի միջազգային փառատոն՝ Հայաստանում

Պարի միջազգային փառատոն՝ Հայաստանում

26.07.2023

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը։ Փառատոնի հիմնական հարթակը Երեւանում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն է։ Գյումրիում նույնպես կներկայացվի 2 պարային ներկայացում։

Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրու պետական դրամատիկական թատրոնում Ռուսաստանի ժամանակակից պարի թատրոն Kannon Dance Theatre-ի կողմից կներկայացվեն «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) եւ «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա) ներկայացումները։

Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Ստանիսլավսկու թատրոնում Kannon Dance Theatre-ը կներկայացնի «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) եւ «The Cube Untold» (պարուսույց՝ Իգոր Կիրով, Մակեդոնիա) ներկայացումները։

Օգոստոսի 25-ին՝ ժամը 19:30-ին, Ստանիսլավսկու թատրոնում Ֆրանսիայից Wang Ramirez Company-ն կներկայացնի We Are Monchichi ներկայացումը (պարուսույցներ՝ Հոնջի Վանգ և Սեբաստիեն Ռամիրես)։

Օգոստոսի 26-ին՝ ժամը 19:30-ին, Ստանիսլավսկու թատրոնում ԱՄՆ-ից Gaspard & Dancers պարախումբը կներկայացնի 5 վառ պարային բեմադրություններ՝ Noula-ն, 27-ը, Tota Pulchra Es-ը, Sodo-ն եւ L’esprit-ը (պարուսույց՝ Գասպար Լյուիս):

Մասնագետներին եւ բոլոր հետաքրքրվածներին սպասում են նաեւ վարպետաց դասեր, հայտնի արտիստների հետ հանդիպումներ։

Փառատոնի մեկ օրն ամբողջությամբ կնվիրվի Armenian Showcase ծրագրին, որտեղ ցուցադրվելու են հայ պարուսույցների եւ ժամանակակից պարերի ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ եւ գնահատմամբ: Փառատոնի ավարտը կազդարարվի հայկական Showcase Gala-ով:

 

 

 

Comments are closed.