Նորություններ

Գործարկվել է Khachaturian 120 առցանց ձայնասփյուռը

Գործարկվել է Khachaturian 120 առցանց ձայնասփյուռը

24.07.2023

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առիթով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ազդարարում է Khachaturian 120 առցանց ձայնասփյուռի հեռարձակման մեկնարկը։

Հոբելյանական ողջ տարվա ընթացքում մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները հնարավոր կլինի ունկնդրել առցանց ձևաչափով, 24/7 ամենամեծ լսարանն ունեցող ռադիոկայանների և երաժշտական ձայնադարանների միջոցով.

Շուրջօրյա հեռարձակումը հասանելի է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի պաշտոնական կայքում՝ www.babajanyanhall.org, ինչպես նաև հատուկ նախագծի համար ստեղծված www.radiokhachaturian.com կայքում։

Comments are closed.