Նորություններ
Տոմսերի վաճառքի թվով՝ «Բարբի»-ն առաջին տեղում է
27.07.2023
Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում պրեմիերայի առաջին հանգստյան օրերին վաստակել է 377 միլիոն ԱՄՆ դոլար: Այն դարձել է երբևէ կին ռեժիսորի կողմից նկարահանված՝ համաշխարհային կինովարձույթում ամենահաջողված պրեմիերան ունեցած ֆիլմը:
Հյուսիսամերիկյան կինովարձույթում (ԱՄՆ-ն և Կանադան), «Բարբի»-ն զբաղեցրել է առաջին տեղը՝ 155 միլիոն դոլարի տոմսերի վաճառքով:
Միջազգային կինովարձույթում «Բարբի»-ն վաստակել է 182 միլիոն դոլար:
Մինչդեռ «Բարբի»-ի՝ կինոսեզոնի «մրցակիցը»՝ Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմերը», համաշխարհային կինովարձույթում հավաքել է 174 մլն դոլար:















