Նորություններ

Օսվալդո Ռիոսը կմարմնավորի Սասունցի Դավթի կերպարը

Օսվալդո Ռիոսը կմարմնավորի Սասունցի Դավթի կերպարը

28.07.2023

Բրազիլական և mեքսիկական սերիալների աստղ Օսվալդո Ռիոսը, որ ծագումով հայ է, հայ հեռուստադիտողին հայտնի է հատկապես «Կասսանդրա», «Բլանկոյի այրին» սերիալներից։

Նա իր կարիերան սկսել է որպես երգիչ և կիթառահար, հանդես է եկել Պուերտո Ռիկայի մի շարք երաժշտական խմբերում։

Նրա ամենահայտնի դերը «Կասսանդրա» սերիալում կատարած Իգնասիո Կոնտրերասի դերն է։ 1992 թվականին «Այն լողափում» նովելի ռեժիսոր Գրասիո Դ՛Անջելոն և սցենարիստ Դելիա Ֆիալլոն հրավիրում են Օսվալդո Ռիոսին նկարահանվելու իրենց նոր նախագծում՝ «Կասսանդրա» սերիալում։ Ռիոսի և Կորայմա Տորրեսի դուետը այնքան է դուր գալիս հանդիսատեսին, որ նրանց մասնակցությամբ այս օճառային օպերան հայտնվում է Գինեսի Ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ լեզուներով թարգմանված շոու՝

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Օսվալդո Ռիոսը պատրաստվում է նկարահանվել ամերիկահայ պրոդյուսերներից մեկի նոր պրոեկտում, որը նվիրված է լինելու Սասունցի Դավիթ կերպարին․․ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն մեկ ամսից։

Հայազգի դերասանը կմարմնավորի Սասունցի Դավթի կերպարը:

Comments are closed.