Նորություններ
Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության համաշխարհային օրն է
15.09.2023
Սեպտեմբերի 15-ը որպես Ժողովրդավարության միջազգային օր հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007 թվականին։
Ամսաթիվը նվիրված է նոր եւ վերականգնված ժողովրդավարությունների առաջին միջազգային համաժողովի 20-ամյակին:
Ժողովրդավարությունը հիմնված է հավասար վերաբերմունքի մասնակցության վրա: Դա օգնում է պահպանել խաղաղությունը, ապահովել կայուն զարգացում եւ պաշտպանել մարդու իրավունքները:
ՄԱԿ-ն առաջարկել է պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային, միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին ընդունել նոր տոնը՝ որպես աշխարհում ժողովրդավարության վիճակի վրա ուշադրություն դարձնելու առիթ։
Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան հիմնված է ժողովրդի ազատ կամարտահայտության վրա և սերտ կապ ունի իրավակարգի և մարդու հիմնարար իրավունքների ու ազատության ապահովման հետ։ «Դեմոկրատիա» բառը ծագում է հին հունական երկու բառերից, որոնք նշանակում են «ժողովրդի իշխանություն»:















