Նորություններ
Մշակութային բարեգործական ծրագրեր՝ Արցախից բռնի տեղահանվածների համար
01.10.2023
Մշակութային գործիչները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նախաձեռնությամբ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության որոշ կազմակերպություններ հայտարարել են բարեգործական համերգների և ներկայացումների մասին։
- Երևանի պետական տիկնիկային թատրոնում ներկայացումների մուտքն ազատ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար։
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հոկտեմբերի 2-ին Գծավորը» (մանկական 3+) ներկայացման մուտքն ազատ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։
- Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթամշակութային ժամանցի կազմակերպման նպատակով հայտարարել է անվճար ծառայություններ՝ շրջայց գրադարանում, հեքիաթապատում, տիկնիկային ներկայացման դիտում:
Երեխաների խմբերի հերթագրման և հարցերի դեպքում կարելի է զանգահարել 060-271-138 հեռախոսահամարով։