Նորություններ

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի գրող Յուն Ֆոսեին

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի գրող Յուն Ֆոսեին

05.10.2023

2023 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի դրամատուրգ Յուն Ֆոսեին։

Գրողը դափնեկիր է դարձել «իր նորարարական պիեսների և արձակի համար, որոնք բարձրաձայնում են այն ամենն, ինչ հնարավոր չէ ասել»։

Ֆոսեն ծնվել է 1959 թվականին և ապրում է Նորվեգիայի Բերգեն քաղաքում։ Նրա դեբյուտային նովելը` «Կարմիր, սև» հրատարակվել է 1983 թվականին։ Ֆոսեն տարբեր ժանրերում հրատարակել է 40 գիրք, որոնք թարգմանվել են նույնքան լեզուներով։ Ֆոսեն Եվրոպայի ամենահայտնի դրամատուրգներից է։ Նրա պիեսները բեմադրվել են մոտ 800 անգամ։

Comments are closed.