Նորություններ

Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության և  Տեսողության համաշխարհային օր

Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության և  Տեսողության համաշխարհային օր

10.10.2023

Հոգեկան առողջության համաշխարհային օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող համաշխարհային և միջազգային օրերի ցանկում և նշվում է 1922 թվականից: Հոգեկան առողջությունը մարդու համընդհանուր իրավունք է, որի պահպանումը կենսական է անձի ընդհանուր առողջության և բարեկեցության համար:

2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է  Տեսողության համաշխարհային օրը:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր են: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%: Այս հիվանդությունների 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն՝ դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

Comments are closed.