Նորություններ
Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
12.10.2023
Հոկտեմբերի 12-ը 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Ծխախոտ օգտագործողների հիմնական մասը գիտակցում է դրա վնասակար ազդեցության հետեւանքները, բայց ավելի դժվար է այդ սովորույթից հրաժարվելը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմության մեջ առաջին անգամ ծխել սկսել է Ֆրանսիայի թագուհին` ծխախոտն օգտագործելով որպես գլխացավի դեղ:
Հիշեցնենք, որ ծխախոտի օգտագործումը եւ երկրորդային ծխի ազդեցությունը հանրային առողջապահության առաջնահերթ խնդիրներից է հանդիսանում Հայստանում, բայց այս ուղղությամբ գործող օրենքը դեռ թերի է:















