Նորություններ
Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ը՝ Հունգարիայի պետական օպերայի թատրոնում
17.10.2023
Բուդապեշտում հոկտեմբերի 14-ին Հունգարիայի պետական օպերայի թատրոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակին։
Բալետի աշխարհի լավագույն գոհարներից մեկը՝ «Սպարտակ»-ը ներկայացվեց աշխարհահռչակ հունգարացի խորեոգրաֆ Լասլո Շերեգիի դեռևս տարիներ առաջ մշակած բեմադրությամբ։ Այս բեմադրությունը տասնյակ տարիներ շրջել է աշխարհի տարբեր բեմահարթակներում՝ արժանանալով բալետի սիրահարների բարձր գնահատանքին և հիացմունքին, և այս տարի մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակի կապակցությամբ այն մեծ շուքով վերադարձավ իր ծննդավայր։
«Սպարտակ» բալետի ներկայացումը Բուդապեշտի օպերայի շենքում կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը՝ գրեթե ամենօրյա ցուցադրությամբ։















