Նորություններ

«Ռեանիմանիա» փառատոնի MarAni հարթակը՝ ճանապարհ դեպի միջագզային շուկա

«Ռեանիմանիա» փառատոնի MarAni հարթակը՝ ճանապարհ դեպի միջագզային շուկա

18.10.2023

«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն այս տարի տեղի է ունենալու հոկտեմբերի 22-28-ը Երևանում։

Փառատոնի նպատակը ոչ միայն կինոարվեստի այս ուղղության և հայկական անիմացիայի զարգացմանն ու տարածմանը նպաստելն է, այլև հայ մասնագետների համար փորձի փոխանակման, միջազգային կապեր ձեռք բերելու և սեփական նախագծերը կյանքի կոչելու հնարավորությունների հարթակ ստեղծելը։

MarAni հարթակի շրջանակում հոկտեմբերի  27-ին և  28-ին  ԹՈՒՄՈ կենտրոնում (Երևան, Հալաբյան 16) նախատեսվում են անհատական  հանդիպումներ գլխավոր  խոսնակների հետ, պանելային քննարկումներ «Կինը անիմացիոն ոլորտում», «Անիմացիոն ֆիլմերի և հեռուստաֆիլմի համարտադրություն», «Հիմնադրամների դերն ու նշանակությունը անմիմացիայի մեջ»  թեմաներով  համաշխարհային լավագույն ստուդիաների անիմատորների, ռեժիսորների, AI և VR-ի մասնագետների, պրոդյուսերների մասնակցությամբ, ինչպես նաև լինելու են առանձին ելույթներ առաջատար  մի շարք մասնագետներից կողմից։  MarAni ֆորումին հանդիսատեստը հնարավորություն ունի լսելու այնպիսի մասնագետների, ինչպիսիք են ռեժիսոր, hատուկ և վիզուալ էֆեկտների մասնագետ Դեյվ Բոսարտ (ԱՄՆ), Էդ Հուկս  (ելույթի թեմա՝ «Կերպարների խաղը անիմացիայում»), անիմատոր, ռեժիսոր Ջոան Գռաց, ռեժիսոր Շոն Մ. Բոբբիտ, Խավյեր Դե լա Չիկա (ելույթի թեմա՝ «Ընդլայնված արվեստ. Արհեստական ​​բանականությամբ գեներատիվ  հնարավորությունների ուսումնասիրում») և այլն։  Պանելիային քննարկումների  մուտքն ազատ է։

Comments are closed.